ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Իշխանությունը Գագիկ Ծառուկյանին հրավիրել է քննարկման
12:45, 05.03.2021 | mamul.am
3447 | 1

Իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր՝ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ արտահերթ ընտրությունների թեմայով իշխանության կողմից կազմակերպվող քննարկումներին խորհրդարանական ուժերի հետ: «Գագիկ Ծառուկյանի մասով ես կարող եմ միայն ասել, որ եղել է հրավեր և թե երբ կլինի այդ հանդիպումը, ինֆորմացիա չունեմ: Բայց մի բան կարող եմ հստակ ասել, որ քննարկումները կլինեն և երբ դրանց արդյունքում կլինի իրավիճակ, որ ֆիքսվի համաձայնություն, այն հրապարակային կներկայացնենք»,- ասաց Կոնջորյանը:

Հիշեցնենք՝ երեկ տեղի է ունեցել վարչապետի ու ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպումը:

Իշխանությունը Գագիկ Ծառուկյանին հրավիրել է քննարկման
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր