ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ԱՀԿ-ում հայտնել են՝ երբ է ավարտվելու կորոնավիրուսի համավարակը
14:55, 05.03.2021 | mamul.am
10157 | 0

Կորոնավիրուսի համավարակի ավարտին կարելի է սպասել 2022 թվականի սկզբին, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բաժնի ղեկավար Հանս Քլյուգեն՝ Die Welt պարբերականին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ 2021-ը կլինի ևս 1 COVID-19-ի տարի, սակայն արդեն ավելի կանխատեսելի և կառավարելի:

«2020 թվականը Terra incognita էր՝ գիտական և քաղաքական անհայտություն. 1 տարի անց մենք ավելի շատ բան գիտենք։ Ունենք գործիքներ, ախտորոշիչ ծրագրեր, պատվաստանյութ։ Ես ելնում եմ նրանից, որ 2022 թվականի սկզբին համավարակը կավարտվի»,- ասել է Քլյուգեն։

Ընդ որում՝ ինչպես ընդգծել է մասնագետը, դա չի նշանակում, որ վիրուսը կվերանա։ Նա նշել է, որ պատվաստման հարցում անհրաժեշտ է «եվրոպական համերաշխություն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր