ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Չմոռանաք, որ այդ օրը մարդիկ առանց դիմակ էին». Աննա Կոստանյան
16:20, 05.03.2021 | mamul.am
4354 | 1

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Կառավարությունից սկսեն խոսել կորոնավիրուսի երրորդ ալիքի կամ տարածման կտրուկ աճի մասին, հիշե՛ք Հանրապետության հրապարակում մարզերից ավտոբուսներով հավաքած մոտ 25.000 մարդկանց և սրտաճմլիկ հանրահավաքը։

Երբ կրկին սկսեն խիստ սահմանափակումներ մտցնել երկրում, հանկարծ չմոռանաք, որ այդ օրը մարդիկ առանց դիմակ էին հավաքվել, հետն էլ անձրևախառը ձյուն էր գալիս։

Սա իր հետևանքը պիտի ունենա՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ենթարկվելու տեսքով։

Հանկարծ չմոռանաք…»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր