Կեսօրից հետո Շիրակի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատները բացել են վաղ առավոտից իրենց կողմից փակված Շիրակի մարզպետարանի մուտքը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Ընդմիջումից հետո կառույցն անցել է բնականոն աշխատանքի: Մուտքը բացելուց հետո գերիների ծնողները հեռացել են Շիրակի մարզպետարանից: Նրանք մեկ անգամ ևս շեշտել են, որ իրենց քայլերի մասին որևէ տեղեկատվություն տալ չեն ցանկանում այս պահին: Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտից, Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողները փակել են մարզպետարանի մուտքը: Թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |