Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 532.78, EUR 633.58, RUB 6.90, GBP 729.96
+11 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ»․ Հակոբ Կարապետյան
21:05, 05.03.2021

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Երևան քաղաքին վերադարձրել է թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ «B+» վարկանիշը արտարժույթով և ազգային արժույթով՝ «Կայուն» կանխատեսմամբ:
Վարկանիշերը արտացոլում են քաղաքի վարկունակությունը՝ ինքնուրույն «bb-» հիմքի վրա, որը պայմանավորված է ռիսկ-պրոֆիլի «խոցելի» գնահատականի և պարտքային «aaa» բեռի գնահատականի կայունության համադրմամբ: Թողարկողի դեֆոլտի վերջնական վարկանիշը սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկանիշով («B+»/«Կայուն» կանխատեսմամբ):
Երևանի եկամուտների կայունության վրա, ըստ գործակալության կարծիքի, բացասաբար է ազդում կորոնավիրուսի համավարակի հետ կապված բացասական միտումներ դրսևորող վատթար տնտեսական միջավայրը:
Ծախսային մասով Երևանի բյուջեի կանխատեսելիությունը գնահատվում է որպես «միջին մակարդակի»: Նշվում է, որ Երևանն իրականացնում է հավասարակշռված հսկողություն ծախսերի նկատմամբ, ինչի արդյունքում ծախսերի դինամիկան գրեթե համընկնում է եկամուտների դինամիկայի հետ:
Տնտեսական շրջափուլի ընթացքում քաղաքի պարտավորությունները հարաբերականորեն կայուն են: Բյուջեի՝ ծախսային ամենախոշոր հոդվածը վերաբերում է հանրակրթությանը, որին բաժին է հասել 2019թ. Բոլոր ծախսերի 42 տոկոսը: Հանրակրթությանը ծախսերի մասով հաջորդոմ է կոմունալ սեկտորը, որը իր վրա է վերցնում 22 տոկոսը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր