ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակի»․ Արտակ Զաքարյան
23:05, 05.03.2021 | mamul.am
3428 | 0

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆանտաստիկ կառավարություն է, Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակի: Այդպիսի օր չկա, որ մի քանի հոգու չնշանակի: Ինքը նշանակում է, հետևից նոր հրաժարականների շքերթ է սկսում: Նորից դեսուդեն են ընկնում, ինչ որ անհայտ մարդկանց գտնում, նշանակում, հաջորդ օրը մեկ այլ խումբ է հրաժարական տալիս: Ու այսպես շարունակ: Եվ սա, ըստ կապիտուլյանտների՝ կոչվում է պետություն, իրենք էլ իրենց դրել են կառավարության տեղ...
Նույնը կատարվում է նաև ավելի ցածր օղակներում: Ոչ ոք չի ցանկանում սրանց հետ ճամփա գնալ: Ոչ ոք չի ցանկանում սրանց հետ ներվեր քայքայել, ոչ ոք չի ցանկանում օրեցոր ակնհայտ դարձող դավաճանական նավի անձնակազմում լինել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր