ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Չկա Հայաստանի Հանրապետություն անունով պետություն»․ Միհրան Հակոբյան
21:55, 05.03.2021 | mamul.am
3940 | 1

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետությունը մեռել է: Այն ինչ հիմա կատարվում է, թաղման արարողություն է, ուրիշ ոչինչ: Չկա Հայաստանի Հանրապետություն անունով պետություն: Էքզիստենցիան, նույն ինքը՝ իմաստը, սպանել են: Արցախն էր իմաստը՝ Շուշիով հանդերձ: Իմաստը սպանել են: Երբ կավարտվի թաղման արարողությունը, հիշեք՝ Հայաստանը սպանողներից էր Վազգեն Սարգսյանի եղբայր Արամը: Նա էր ծափ տալիս սպանությանը ու թաղման ժամանակ դըմփ-դըմփ-հու գոռում սպանողի հանրահավաքին: Պատմության համար եզակի դեպք է. մի եղբայրը իմաստը ստեղծողներից էր, մյուսը՝ իմաստը սպանողներից։ Պատմությունը դա չի մոռանալու, որպես պատմաբան խոսք եմ տալիս՝ չի մոռանալու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր