ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հայաստանը նորմալ երկիր դարձնելու համար պետք է դադարեցնել ռուսաստանյան հեռուստաընկերությունների հեռարձակումը»․ Նաիրի Բադալյան
04:05, 06.03.2021 | mamul.am
6672 | 0

Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Արևմուտքի և ընդհանրապես քաղաքակրթության ամենամեծ ու կարող եմ ասել, հիմնական թշնամին Հայաստանում տգիտությունն է։
Տգիտություն՝ ձևավորված սովետառուսական կիսակրթության ու դրա հաշվառմամբ մշակված ամենակեղտոտ պրոպագանդայի հիմքի վրա, որն իր օբյեկտ-մարդուն ու հասարակությանը տալիս է բացարձակապես խեղաթյուրված պատկերացումներ ոչ միայն աշխարհի ու նրանում ընթացող պրոցեսների, այլև հենց սեփական «ես»-ի մասին, ձևավորելով աշխարհում Ռուսաստանի տեղի, դերի ու հնարավորությունների, ինչպես նաև ամեն ռուսականի մասին գերուռճացված դրական պատկերացումներ, իսկ անհատական մակարդակում էլ՝ սեփական «ես»-ի՝ իբր խելացիության ու ամենագիտության պատրանք, որը գալիս է սովետի չափառից դուրս ոչ մի այլ բանի մասին ոչ մի իրական պատկերացում չունենալուց:
Հայաստանը նորմալ մարդկանց նորմալ երկիր դարձնելու համար, ապագաղութացման ու լուստրացիայի հետ միաժամանակ, նույնիսկ նրանցից առաջ էլ պետք է լինի ռուսաստանյան հեռուստաընկերությունների հեռարձակման դադարեցումը և ապա անմիջապես՝ լրջագույն կրթական ռեֆորմի իրականացումը:
Առանց ռուսական պրոպագանդիստական թույնից ազատման՝ ինքնամաքրում, ապագաղութացում ու ապաչեկիստացում շատ դժվար կլինի ապահովել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր