ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պատգամավորն իրավունք չունի մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հետ նման կերպ վարվել»․ «Մեդիա պաշտպան»
23:20, 05.03.2021 | mamul.am
3320 | 1

«Մեդիա պաշտպան»-ը հաղորդագրություն է տարածել. «Անդրանիկ Քոչարյանը բղավել է լրագրողի վրա, ապա` հրել նրան։
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` Սասուն Միքայելյանին հարց ուղղող լրագրող Անի Գևորգյանի վրա բղավելով, ապա` հրելով փորձել է խոչնդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը։
Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը բազմաթիվ անգամ աչքի է ընկել լրագրողների նկատմամբ կոպիտ և պատգամավորին ոչ հարիր պահվածքով։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է պատգամավորի նմանօրինակ վարքագիծը։ Պատգամավորն իրավունք չունի մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հետ նման կերպ վարվել։ Այսօրինակ դեպքերը պետք է խստիվ բացառվեն։ Հորդորում ենք լրագրողական համայնքին միասնականություն ցուցաբերել` սատար կանգնելով իրենց գործընկերոջը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր