Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 532.78, EUR 633.58, RUB 6.90, GBP 729.96
+11 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Համահայկական հիմնադրամին հանգանակված գումարի 60%-ը տրամադրվել է Կառավարությանը. հաշվետվությունն ուշանում է
23:50, 05.03.2021

Այս հոդվածն ընթերցողներից շատերը, ինչպես գրում է Hetq.am-ը, մեծ հավանականությամբ, գումար են հանգանակել «Հայաստան» համահայկական հիմնադրամին արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։ Ավելին, ձեզնից ոմանք նվիրատվության մասին վկայող կտրոնը հրապարակել են սոցցանցերում՝ հորդորելով ընկերներին նույնպես մասնակցել դրամահավաքին։

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ «Հայաստանի պրակտիկորեն չափահաս բնակչությունը ներգրավված է եղել այս դրամահավաքին», իսկ ԱՄՆ-ից մոտ 250 հազար մարդ է նվիրատվություն արել։

Ասպիսով, հանրության համատեղ ջանքերով Հիմնադրամը հավաքել է մոտ 170 մլն ԱՄՆ դոլար, որից 60-70 մլն դոլարը՝ Հայաստանից, մնացածը՝ Սփյուռքից։

Նվիրատու «չափահաս» հանրությունը մինչ օրս ակնկալում, բայց չի ստանում հիմնադրամի թափանցիկ, համապարփակ և բաց հաշվետվությունն այն մասին, թե ինչի վրա են ծախսվել իրենց նվիրաբերած գումարները։

Պատերազմի ընթացքում իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» կոչվող դրամահավաքի նպատակն էր թիկունքում վերականգնողական աշխատանքներ և ծառայություններ իրականացնել։ Տարբեր հանրային ազդեցություն ունեցող անձինք և պաշտոնյաներ հորդորում էին գումար փոխանցել Համահայկական հիմնադրամին, քանի որ այն միակ վստահելի ճանապարհն է՝ պատերազմից տուժածներին օգնելու։

2020-ի հոկտեմբերին Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է հավաքված գումարի մոտ 60 տոկոսը (մոտ 105 մլն դոլար) նվիրաբերել Հայաստանի կառավարությանը, ինչի մասին նվիրատու հանրությունը տեղեկացել է միայն նոյեմբերի 18-ին։ Ի դեպ՝ Կառավարությանը նվիրաբերած գումարի չափի մասին հիմնադրամի տնօրենը նախընտրում էր չխոսել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր