ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Վահագն Թևոսյանը նշանակովի պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը վայր դնելու»․ Արսեն Բաբայան
00:50, 06.03.2021 | mamul.am
2747 | 0

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատգամավոր Վահագն Թևոսյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է հանրային հեռարձակողների խորհրդի անդամ:
Նա նշանակովի պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը վայր դնելու...
Հատուկ ընդգծում եմ նորից, որ ոչ թե ընտրվել է ընտրովի պաշտոնում, այլ՝ նշանակվել է նշանակովի պաշտոնում:
Հիշեցնում եմ, որ Սահմանադրության 95-րդ հովածի համաձայն պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Տեսնես հայտնի դասալիքը, էն, որ ըստ մեղադրանքի ընկերոջ ամուսնության և երեխաների ծննդականներն էր գողացել, որ կեղծի ու բանակից փախնի, իսկ բռնվելուց՝ սեփական մոր վրա ցուցմունք էր տվել, բան չունի՞ ասելու: Օրինակ՝ չի՞ տեսնում իշխանության յուրացում հանցանքը, որի մասին նախկինում սուտ մատնությամբ հաղորդումներ էր ներկայացնում դատախազին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր