ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»․ Ալիև
11:50, 06.03.2021 | mamul.am
17163 | 3

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրել է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու համար, այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ: Փոխվարչապետերն արդեն մի քանի անգամ հանդիպել են: Հայաստանն այժմ հրաժարվում է համագործակցությունից, ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կպարտադրենք»,- ասել է այդ երկրի ղեկավարը՝ հավելելով, որ ներկայում բանակցությունների սեղանին տրանսպորտային և կոմունիկացիոն մի շարք նախագծեր կան:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել էր այս թեմային. «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա:

Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,- ասել էր Նաղդալյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր