ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
««Լռությունը համաձայնության նշան է» ասվածն այս դեպքո՞ւմ էլ է ճիշտ». Կ. Հարությունյան
14:05, 06.03.2021 | mamul.am
2823 | 0

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն մի քանի օր է Ալիևը հայտարարել է, թե հայ բոլոր գերիներին վերադարձրել է: Հիշում ենք, որ նա ավելի վաղ ասել էր, թե գերիների մի մասը ահաբեկիչներ են:
Երեկ էլ Ալիևն ասել է, թե «տրանսպորտային միջանցքն անցնելու է պատմական Ադրբեջանի տարածք Զանգեզուրով. Հայաստանը պետք է իրեն նորմալ դրսևորի»:
Ոչ առաջին, ոչ էլ երկրորդ հայտարարության առնչությամբ Նիկոլ Փաշինյանի արձագանքը չենք լսել:
«Լռությունը համաձայնության նշան է» ասվածն այս դեպքո՞ւմ էլ է ճիշտ:
Հ.Գ. Ի դեպ, հանրությունից գաղտնի է պահվում, թե ինչ է քննարկվում ճանապարհների ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստերին, ճանապարհների ապաշրջափակման հարցը ինչ համատեքստում է դրված սեղանին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր