ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձինք օգտագործած թաշկինակի նման դեն են նետվում»․ ռազմական փորձագետ
14:25, 06.03.2021 | mamul.am
1978 | 0

«Օրվա իշխանությունները ցանկանում են գլխատել զինված ուժերի ամբողջ հրամանատարարական կազմը։ Պատահական չի, որ զինված ուժերի ԳՇ հայտարարությունը, որին հետո միացավ զորամասի հրամանատարական կազմը, այսօր մեր թշնամու համար թիվ մեկ թիրախն է, դիմադրության միակ օջախը»,- ՊՆ շենքի դիմաց Օնիկ Գասպարյանին աջակցելու նպատակով իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

«Այս իշխանությունների համար պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձինք օգտագործած թաշկինակի նման դեն են նետվում։ Իրենց իշխանության օրերին փոխվել է երկու ԳՇ պետ, ԱԱԾ մի քանի տնօրեն, հետախուզության և հակահետախուզության վարչությունների պետեր․․․»,- ասաց Նահապետյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր