ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Անդրանիկ Քոչարյանը բացասական սելեկցիայի դասական արդյունք է»․ Ալբերտ Բաղդասարյան
16:00, 06.03.2021 | mamul.am
3455 | 0

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անդրանիկ Քոչարյանը, իր բնույթին համապատասխան, դուրս է տվել ԱԺ բևեռի նախաձեռնող խմբի անդամ, Սասնա ծռեր կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի ու Օնիկ Գասպարյանի հանդիպման մասին՝ փորձելով նախ Վարուժան Ավետիսյանին նսեմացնել, հետո էլ այդ հանդիպման փաստով ինչ-որ իմաստով ահաբեկել ու իր խելքով վարկաբեկել Օնիկ Գասպարյանին։
Անդրանիկ Քոչարյանը Հայաստանում արդեն 30 տարի գործող գաղութային ապապետական համակարգի բացասական սելեկցիայի դասական արդյունք է։
Ճանաչում եմ քաղաքական բարուրից` մերգելյանից, երբ վազվզում էր Շարժման հիերարխիկ շեֆի-շեֆերի հանձնարարություններ կատարելու, աչք մտնելու, ինստիտուտի կոմսոմոլի քարտուղար դառնալու (մերժեցի) ժամանակից։
Ամենակարևոր բնութագրիչն այն է, որ չնայած այն բանին, որ Շարժման մերգելյանցի իր համարյա բոլոր ընկերները (նաև տարիքով շատ ավագ) կամավորագրվեցին ու մասնակցեցին Շուռնուխի պաշտպանությանը երկու տարուց ավելի, Շուշիի ազատագրմանը, Լաչինի միջանցքի պաշտպանությանը և այլ ռազմական գործողությունների, սա ոչ միայն ոչ մի օր նույնիսկ մոտ չի գնացել նման գործողությունների, վառոդի հոտ երբևէ չի առել, այլ նույնիսկ գլուխ է գովել, որ կռվի մեջ զոհվել էլ կա ու որ ինքը հիմար չէ, գնա զոհվի (Վանո)։
Ավելին։
Այդ ամբողջ ժամանակ շտաբերում կատարում էր սովորաբար դենշչիկին հատուկ գործառույթներ ու դրանով աչքը մտնում Շարժման հիերարխիկ շեֆերի։
Ունի տիպիկ հատկանիշ։
Քծնելով՝ աչքի ընկնել հիերարխիկ սանդղակում այդ պահին իրեն հասանելի ամենաբարձրին, նրա միջոցով ճանապարհ բացել դեպի հաջորդ աստիճանավորը, աչք մտնել հաջորդին, անմիջապես ոտնահարել նախորդին ու շարժվել առաջ։
Այսօրվա իր բարձրակետը առայժմ Նիկոլն է։
Այդ հատկանիշերն հաշվի առնելով էր, որ 90-ականներին հատուկ ծառայությունները սրան հավաքագրեցին (այդ մասին մանրամասնորեն նկարագրել եմ նախկինում) ու առ այսօր իր ամբողջ կարիերան բացառապես հատուկ ծառայությունների հովանավորության արդյունք է։
Դատելով 2016 թվականի Ապրիլյան չորսօրյա պատերազմը հետաքննող-կոծկող հանձնաժողովի նախագահ նշանակվելուց, 2008-ի մարտի մեկի սպանդի էլի կոծկիչ հանձնաժողովի նախագահ նշանակվելուց, բոլորի իշխանավարման ընթացքում ունեցած անձեռնմխելիությունից ու ազատությունով անվերջ փիառվելուց, կուռացիան անմիջապես Մոսկվայից է։
Չունենալով որևէ ներդրում Արցախյան պատերազմում, որևէ փորձառություն կամ համապատասխան կրթություն, չունենալով որևէ հեղինակություն՝ անմիջապես, բոլորի համար անսպասելի ներգրավվեց ուժային կառույցներում բարձրագույն պաշտոններում (սկզբից ներքին գործեր, հետո ՊՆ)։
Այսօր էլ ոչ ավել, ոչ պակաս, ԱԺ ուժայինների բլոկի հանձնաժողովի նախագահ։
Ահա բացասական սելեկցիայի դասական արդյունքը։
Իսկ միամիտ մարդիկ, ընկած, գաղութային համակարգի բացասական սելեկցիայի այս արդյունքից փորձում են պաշտպանել պատերազմում ոտք կորցրած շտաբի պետին կամ ինքնիշխան պետություն կերտելուն կյանքն անմնացորդ նվիրած Վարուժանին։
Անդոն ու Նիկոլը` խուփ գլորավ, առավ պուտուկ։
Հատկապես որ երկուսին գլորողները գաղութատիրոջ հատուկ ծառայություններն են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր