ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Իսկ որտե՞ղ է քննարկվում նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարության չեղարկման հարցը». Կարեն Հեքիմյան
11:25, 07.03.2021 | mamul.am
3048 | 0

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ իրավական ակտը քննարկվում է ամենուրեք` հանրահավաքներում, ԱԺ-ում, նախագահականում, առայժմ անուղղակի, իսկ շուտով նաև՝ ուղղակի կերպով, ՍԴ-ում: Չեմ զարմանա, որ խնդիրը տեղափոխվի նաև ՄԻԵԴ: Եվ դա ճիշտ կլինի: Իսկ որտե՞ղ է քննարկվում նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարության (պայմանագրի) չեղարկման հարցը: Հանրահավաքներու՞մ, ԱԺ-ո՞ւմ, նախագահականո՞ւմ, ՍԴ-ո՞ւմ: Ասեմ, որ որևէ տեղ չի քննարկվում: Օնիկ Գասպարյանի ղեկավարած կառույցում էլ չի քննարկվում: Անգամ մամուլում չի քննարկվում: Հանկարծ չմտածեք, որ ես դեմ եմ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ իրավական ակտի չեղարկմանը: Ուղղակի փաստում եմ, որ իրավական այդ ակտով առերևույթ ոտնահարվում են միայն մեկ մարդու` Օնիկ Գասպարյանի իրավունքները, իսկ նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարություն (պայմանագիր) կոչվող առոչինչ իրավական ակտով փաստացի Հայաստանն է փակվում, այդ թվում նաև Օնիկ Գասպարյանի ղեկավարած կառույցը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր