ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Բումերանգի էֆեկտ». ՄԻՊ-ը դատապարտում է պատգամավորների տների մոտ դագաղներ ու ծաղկեպսակներ տանելը
14:15, 07.03.2021 | mamul.am
4657 | 1

Այն, որ արատավոր երևույթներ են տեղի ունեցել 2018թ., չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա: Հակառակ դեպքում մենք կհայտնվենք այնպիսի վտանգավոր փակ շղթայի մեջ, որ ամեն անգամ նույն արատավոր երևույթը կարող է կրկնվել` հղում անելով «բումերանգի օրենքին» կամ դա անելով «վրեժի» զգացումից դրդված, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ վերջին օրերին տեղադրվել են ծաղկեպսակներ ու դագաղներ այդ պատգամավորների նկարներով: Սրա հետ կապված` արձանագրվել են հանրային որոշ քննարկումներ, որոնք նկատի ունենալով 2018թ. նույն երևույթները` հղում են անում «բումերանգի օրենքին»:

Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է, որ նույն սկզբունքով դա անթույլատրելի է գնահատել նաև 2018թ.–ին:

«Մասնավորապրես, այդ ժամանակ է պաշտպանը նաև նշել, որ նման արարքները ոտնահարում են մարդու, նրա ընտանիքի արժանապատվությունը, խաթարում են մարդու ընտանեկան ու մասնավոր կյանքը: Դրանք պարունակում են բռնության սադրանքի տարրեր ու կարող են խախտել են մարդու, նրա ընտանիքի հոգեկան վիճակը»,–ասվում է ՄԻՊ–ի հայտարարության մեջ:

Թաթոյանը նշում է, որ այս ամենը միայն ավելացնում է լարվածությունը առանց այն էլ բարդ ու ճգնաժամային իրավիճակում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր