ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
ՀՀ ՊՆ-ը՝ Տավուշի մարզում ադրբեջանցիների կողմից չափագրումներ անելու լուրերի մասին
16:40, 07.03.2021 | mamul.am
4002 | 0

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող լուրերն այն մասին, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում»։

«Տեղեկությունը բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր