Սյունիքի մարզպետարանից հերքում են համացանցում տարածվող` Նոր Առաջաձորի ջրամբարից դեպի Դավիթ-Բեկ գյուղ տանող ջրատարի մասին տեղեկատվությունը։ «Իբրև արձագանք համացանցում տարածվող տեղեկատվության, թե ադրբեջանցիները «քանդում են Նոր Առաջաձորի ջրամբարից դեպի Դավիթ-Բեկ գյուղ տանող ջրատարը», հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը, ջրատարն իր տեղում է, ոչ մի խողովակ չի քանդվել։ |