ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ճապոնացի միլիարդատերը 8 մարդ կընտրի իր հետ Լուսին թռչելու համար
20:30, 07.03.2021 | mamul.am
12160 | 0

Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան, ով կդառնա SpaceX ընկերության առաջին տիեզերական զբոսաշրջիկը, հայտարարել է դեպի Լուսին համատեղ թռիչքի համար 8 մարդուց բաղկացած թիմ հավաքելու մասին: Այս մասին նա հայտարարել Է Twitter-ի իր էջում։
«Ես թիմ եմ հավաքում այդ առաքելությանը մասնակցելու համար։ Այդ ճանապարհորդությանը մասնակցելու է 10-12 հոգի, իմ կողմից հրավիրում եմ 8 հոգու»,- ասել է նա։
Մաեձավայի խոսքով՝ թռիչքը տեղի կունենա 2023 թվականին։ Մրցույթին մասնակցելու համար ցանկացողը պետք է համապատասխանի 2 պայմանի՝ նա պետք է պատմի իր գործունեության մասին և բացատրի, թե ինչպես դեպի Լուսին թռիչքը կօգնի ավելի շատ բան անել հասարակության համար։ Նա նաև պետք է պատրաստ լինի թիմում աշխատել և աջակցել թիմի անդամներին:
45-ամյա միլիարդատեր Մաեձավան հիմնել է Ճապոնիայի խոշորագույն օնլայն հագուստի խանութը՝ Zozotown-ը։ Forbes-ի համաշխարհային վարկանիշում Մաեձավան զբաղեցնում է 23-րդ տեղը: Պարբերականի տվյալներով՝ նրա կարողությունը գնահատվում է 2 մլրդ դոլար։
Այն մասին, որ Մաեձավան կդառնա դեպի Լուսին առաջին զբոսաշրջիկը, SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքը հայտնել է 2018 թվականին: 2020 թվականին միլիարդատերը հայտարարել էր, որ համատեղ տիեզերական ճանապարհորդության համար փնտրում է կնոջ և մրցույթ է հայտարարել: 2 շաբաթվա ընթացքում մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 28000 կին, սակայն ավելի ուշ Մաեձավան չեղարկել է հավաքը և ներողություն խնդրել իր «եսասեր որոշման» համար:
2023 թվականին նախատեսված առաքելությունը կդառնա 1972 թվականից ի վեր մարդու առաջին լուսնային ճամփորդությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր