ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ո՞ւմ գրպանից եք վճարվում, պարո՛ն Բագրատյան». Նազելի Բաղդասարյան
18:50, 07.03.2021 | mamul.am
6216 | 3

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ազգային անվտանգային հարցերը ստորադասելով՝ քաղաքական որոշ շրջանակների սպասարկուներ, սեփական գոյությունը հիշեցնելու համար, պարբերաբար տարատեսակ սուտ և հորինվածք են մատուցում հանրությանը։
Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այս էլ որերորդ անգամ իր անպատասխանատու հայտարարություններով ուղղակիորեն վնաս է հասցնում մեր երկրին։
Բազմիցս Սյունիքի հարցը շահարկելուց հետո, այսօր էլ աշխարհագրական սահմանները ընդլայնելով՝ հասել է Տավուշ, և մտքի «ազատ» թռիչքով Ազատամուտի ճակատագիրն է վիճարկում։
Բա՛վ է խաղաք հասարակության գերլարված նյարդերի հետ և ձեր հիմնազուրկ պնդումներով փորձեք ապակայունացնել երկիրը։ Իմացե՛ք՝ թույլ չենք տալու։
Ի դեպ, պրն. Բագրատյան, ինձ և շատերի մոտ հարց է առաջանում, թե ո՞ւմ գրպանից եք Դուք վճարվում, որ նմանօրինակ կեղծիքը փաթեթավորում և որպես իրականություն ներկայացնում եք մեր ժողովրդին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր