ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ԱԱԾ-ն փորձում է կոտրել Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը
18:35, 07.03.2021 | mamul.am
11012 | 1

Politik.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ այս պահին փորձում է կոտրել դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը։

«Սա ևս կապված է Գագիկ Սողոմոնյան կեղծ էջի քրգործի հետ, որը, կարծես, ավելի զավեշտալի շրջադարձ է ստացում՝ հերթական խայտառակությունը երաշխավորելով Ազգային անվտանգության ծառայության համար։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Նազենի Հովհաննիսյանի անունը ևս առկա է այն 60-ից ավելի ՀՀ քաղաքացիների ցանկում, որոնք այս տարվա փետրվարի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում միացել են VPN-ի 178.17.168.170 մոլդովական IP հասցին։ Սա նույն հասցեն է, որին Գագիկ Սողոմոնյան օգտատերը միացել էր նախորդ տարվա հոկտեմբերի 10-ից 15-ը ընկած ժամանակում։
Եվ քանի որ Նազենի Հովհաննիսյանին ԱԱԾ հրավիրելը համահայկական ծաղրի պատճառ է դառնալու ԱԱԾ-ի համար, որոշվել է նրա էջը կոտրելու և նամակագրությունը կարդալու միջոցով հասկանալ՝ արդյոք նա որևէ առնչություն ունի էջի հետ, թե ոչ։
Նշենք, որ այս գործի շրջանակներում ԱԱԾ-ն ձերբակալել էր չորս անձի, որոնցից մեկը՝ երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը շարունակում է մնալ կալանքի տակ, իսկ Գագիկ Սողոմոնյան օգտատերը շարունակում է ծաղրի ենթարկել ԱԱԾ-ին, այսօր էլ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին իր հետևորդների քանակը շեշտակի ավելացնելու համար։

Հավելենք նաև, որ տեղեկատվական անվտանգության մասնագետները զավեշտ են որակում VPN IP հասցեն նույնականացնելով մարդկանց մեղադրանք առաջադրելը՝ պատճառաբանելով, որ դա չի ապացույց դիտարկվել, քանի որ նույն հասցեից նույն ժամանակահատվածում աշխարհից միլիոնավոր, իսկ Հայաստանից հարյուրավոր մարդիկ են օգտվում»,- գրել է լրատվականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր