ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Ինչպե՞ս ոչնչացնել ԱԱԾ-ն. Նիկոլի ձեռնարկ». Կարեն Վրթանեսյան
03:05, 08.03.2021 | mamul.am
3992 | 2

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայությունը. Նիկոլի ձեռնարկ
Ա. 3 տարուց էլ քիչ ժամանակում կառույցում պետք է 6 տնօրեն փոխել։ Ընդ որում տնօրեններից մեկն էլ 6 ամիս պետք է ժ/պ կարգավիճակով լինի, որպեսզի որևէ ծրագիր չկարողանա կազմել կամ իրագործել։ Անհրաժեշտ է ծառայությունը սահմանափակել 24-ժամյա «Երկիր՝ Հայկական Ժամանակ» ցիկլով, անդադար ցնցումներով ու սկանդալներով։ Ծառայության արագ փոփոխվող ղեկավարները նույնիսկ չեն հասցնի ամբողջ ծավալով իրենց գործին ծանոթանալ, է՛լ ուր մնաց՝ արդյունավետ աշխատել։
Բ. Լծել ԱԱԾ-ին Նիկոլի անձնական շահերի առաջխաղացման և պաշտպանության գործին։
Գ. Բարոյալքել ԱԱԾ-ի հայրենասեր, պարտքի զգացում ունեցող և իրենց գործին նվիրված սպաներին անընդհատ անօրինական հրամաններով, անիմաստ քաշքշոցներվ (ֆեյքաորսեր, վհուկաորսեր և այլն), իսկ ամենասկզբունքայիններին ստիպել, որ հեռանան ծառայությունից, ով էլ մնա՝ բարոյապես փչացնել, դարձնել հանցակից։
Դ. Ունենալ լրիվ պարալիզացված, ավիրված կառույց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր