ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Վարչապետ-բանակ, Նիկոլ-Օնիկ հակամարտությունը վտանգավոր փուլ է մտել». Կարինե Հարությունյան
22:30, 07.03.2021 | mamul.am
5517 | 0

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ-բանակ, Նիկոլ-Օնիկ հակամարտությունը վտանգավոր փուլ է մտել: Երկու կողմն էլ սահման են անցել, որ չպիտի անցնեին: Ու այս հակամարտությունը՝ նախորդած իրադարձություններով հանդերձ կարող է լուծվել միայն արտահերթ ընտրություններով:
Ընդհանրապես ընտանիքի հորից է ակնկալվում իմաստնություն: Մեր երկրի այս պահի ղեկավարը պիտի իմաստնություն ունենա՝ նույնիսկ եթե չունի, ու հարցը լուծի արտահերթ ընտրություններով:
Երբ տղամարդը որոշում է ամուսնանալ, հաշվարկում է՝ կարո՞ղ է ընտանիք պահել, թե ոչ: Այդպես պիտի լինի: Որովհետեւ նա պատասխանատվություն է վերցնում մեկ կոնկրետ մարդու եւ հետագայում ծնվելիք մարդկանց համար:
Նիկոլը հաշվարկե՞լ էր այդ պատասխանատվությունն ու իր կարողութունների չափը: Կարող ենք ասել՝ նա հաշվարկելու ժամանակ չուներ, դեպքերը արագ զարգացան: Բայց նա մինչ այդ քաղաքականության մեջ էր, գրողը տանի, պիտի գիտակցած լիներ մինչեւ ուր կարող էր հասնել քաղաքականության մեջ եւ որքան բեռ կարող էր տանել:
Հիմա արդեն այնտեղ է, ղեկի մոտ, աններելի սխալներ է գործել, ահավոր սխալներ, բայց լա՛վ , այդ սխալներից հետո էլ չպիտի՞ այնքան գիտակցում ունենա, որ զոռբայության ոչ տեղն է, ոչ էլ ժամանակը, ու պետք է զիջողը ինքը լինի;
Որովհետեւ թիվ մեկ պատասխանատուն ինքն է՝ այն ամենի, որ տեղի է ունեցել ու տեղի կունենա երկրում, եւ թիվ մեկ մեղավորն ինքն է՝ արդեն եղածի եւ կլինի՝ լինելիքի համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր