Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 532.78, EUR 633.58, RUB 6.90, GBP 729.96
+11 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Նոյեմբերի 10-ի տեքստի նախնական տարբերակում Ղազախի շրջանի գյուղերի մասով հատված կար, որը անէացավ». Ն. Զոհրաբյան
20:50, 07.03.2021

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Տավուշի մարզպետը հերոսական տեքստ է հրապարակել ու անբարո հանցագործներ անվանել բոլոր նրանց, ովքեր ուզում են հասկանալ, թե էս պահին ի՞նչ է կատարվում Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում։
Մարզպետը էնպես է հուզվել, ոնց որ ոչ թե ինքը, այլ մենք ենք էն իշխանության ներկայացուցիչը, ովքեր 43 օր գոռացին՝ «հաղթելու» ենք ու 44-րդ օրը Արցախը հանձնեցին թուրքին։
Ինձ ևս ահազանգել էին, որ ադրբեջանցիները, իրենց GPS-ը գրկած՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ գյուղում սահմանագծում են անում։
Քիչ առաջ խոսեցի Ազատամուտի գյուղապետ Արթուր Բեգինյանի հետ, ով ևս պնդեց, որ գյուղից թշնամուն որևէ միլիմետր չի տրվելու։
Իսկ թե ինչի՞ են ռուս խաղաղապահները գյուղում, Պաշտպանության նախարարության պատասխանը խիստ զվարճալի էր։
Ի դեպ, նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիայի տեքստի նախնական տարբերակում Ղազախի շրջանի գյուղերի հետ կապված հատված կար, որը հետո տեքստից անէացավ։
Հա, եթե պարզվեց, որ այդուհանդերձ, գյուղացիների ահազանգը ճիշտ է ևԲարխուդարլուի կայարանը անցնելու է թուրքին, մարզպետն ու համայնքապետը տեղում կհամալրեն պատվավոր «արծրունների» շարքը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր