Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 532.78, EUR 633.58, RUB 6.90, GBP 729.96
+11 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Դուք պարզապես ամուլ մարմին եք. հեռացե՛ք». Անահիտ Բախշյան
21:30, 07.03.2021

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյա՛ն Նիկոլ,
Ձեզ դիմում եմ որպես Սյունեցի Յուրի Բախշյանի այրի, ով իր գիտակցական կյանքում կանգնած է եղել Հայաստանի պետականության կայացման հիմքում, ով չէր կարող պատկերացրել այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, իր հարազատ Զանգեզուրը։ Այն միլիմետր-միլիմետր սեղմվում է, օտարվում բոլորիս աչքի առաջ։ Իսկ Դուք, Ձեր կառավարությունը ոչինչ չեք ձեռնարկում, հանգիստ դիտողի դերում եք, չեք արձագանքում, իսկ որ ամենավատն է՝ չեք էլ կարող ձեռնարկել։ Ձեզ հետ ոչ մեկը չի բանակցում և չի պատրաստվում բանակցել, Դուք և Ձեր քաղաքական թիմը պարզապես ամուլ մարմին եք։ Այլևս չենք վատահում Ձեզ։
Հեռացե՛ք»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր