ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել
20:10, 07.03.2021 | mamul.am
9522 | 0

«Հայրենիքի փրկության շարժում»-ը հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,
Վաղը մարտի 8-ն է՝ Կանանց իրավունքների ու ազատության միջազգային օրը: Օր, որ լիցքավորում էր Ձեր արժանապատվությունը, հաստատում երջանիկ լինելու Ձեր առաքելությունը և ամրագրում, որ կայուն են այն հասարակությունները, որտեղ արժևորված ու երջանիկ է կինը:
Ավաղ, մեր ցավալի պարտությունն ու մեր պետականության կազմաքանդումը նաև շատերիդ անձնական ցավն ու ողբերգությունն է:
Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին։ Մեր ուխտի ճանապարհն անցնում է Եռաբլուրով: Եռաբլուրը մեր խոստումների ու ապագա Հայաստանի անկյունաքարն է:
Սիրելի՛ կանայք,
Վաղը՝ մարտի 8-ին, ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից ավտոբուսներով կշարժվենք դեպի ԵՌԱԲԼՈՒՐ՝ մեր սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր Հերոսների Հայրենիքն ու արժանի լինել նրանց հիշատակին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր