ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվն աշխարհում գերազանցել է 300 միլիոնը
15:05, 08.03.2021 | mamul.am
5653 | 0

Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը գերազանցել է 300 միլիոնը, հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով իշխանությունների, փորձագետների և ԶԼՄ-ների տվյալներին։

Ներկայում պատվաստվել է արդեն մոտ 301,4 միլիոն մարդ, ինչը 2,5 անգամ գերազանցում է COVID-19-ով վարակվածների թիվը: Այսպիսով, պատվաստվել է մոլորակի բնակչության մոտ 3,8%-ը։ Ընդ որում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) ավելի վաղ նշել էին, որ կոլեկտիվ իմունիտետի հասնելու համար անհրաժեշտ է պատվաստել Երկրի բնակչության մոտ 70%-ին, իսկ ԱՀԿ-ի եվրոպական բաժանմունքի ղեկավար Հանս Քլյուգեն նշել էր, որ համավարակը կավարտվի 2022 թվականի սկզբին:
Սակայն իմունիզացիայի տեմպը կրկին աճում է։ Եթե փետրվարի սկզբին աշխարհում օրական միջինը 6 միլիոն պատվաստում էր իրականացվել և ամսվա վերջին այդ ցուցանիշը նվազել էր մինչև 4,4 միլիոն, ապա այս շաբաթ այն բարձրացել է մինչև 7,4 միլիոն:
Այսպես, ԱՄՆ-ում արդեն պատվաստվել է ավելի քան 90 միլիոն մարդ, Չինաստանում՝ 52,5 միլիոն, Մեծ Բրիտանիայում՝ շուրջ 23 միլիոն, Հնդկաստանում՝ 20,7 միլիոն, Բրազիլիայում՝ 10,6 միլիոն։
Պատվաստված բնակչության թվով առաջին տեղում Իսրայելն է (քաղաքացիների ավելի քան 97%-ը), 2-րդը՝ Սեյշելյան կղզիները (84,5%), 3-րդը՝ ԱՄԷ-ը (65%):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր