ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Մեգանը թագավորական ընտանիքին մեղադրել է ռասիզմի մեջ
14:00, 08.03.2021 | mamul.am
7674 | 0

Սասեքսի դքսուհի, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, թագավորական ընտանիքին մեղադրել է դաժանության և ռասիզմի մեջ։

Օփրա Ուինֆրեի հետ հարցազրույցում Մեգանը պատմել է, որ ապշած է եղել, երբ իր առաջին հղիության ժամանակ, բացահայտ քննարկվել է ապագա երեխայի մաշկի գույնը:
Նա նաև հայտնել է, որ իր մոտ անգամ «ինքնասպանության մասին մտքեր» են առաջացել։
Դքսուհին, մասնավորապես, ասել է. «Մինչ ես հղի էի, երկար խոսակցություններ էին ընթանում։ Օրինակ, այն մասին, որ երեխան անվտանգության աշխատակից չի ունենա, որ նրան տիտղոս չի տրվի, և դեռ ակտիվորեն հարց էր բարձրացվում, թե որքան մուգ կարող է լինել երեխայի մաշկի գույնը, երբ նա ծնվի։ Ես շատ էի ամաչում և վախենում էի խոստովանել Հարիին, քանի որ հասկանում էի, թե ինչ նշանակություն ունի ընտանիքն իր համար, հատկապես այն կորստից հետո, որը նա ունեցել է մանկության տարիներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր