ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Արքայազն Չարլզը դադարել է շփվել որդու հետ՝ ընտանիքը լքելու որոշման պատճառով
20:55, 08.03.2021 | mamul.am
7429 | 0

Մեծ Բրիտանիայի թագուհու որդին՝ Ուելսի արքայազն Չարլզը՝ կրտսեր որդու՝ Հարիի և նրա կնոջ՝ թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու որոշման պատճառով դադարել է շփվել որդու հետ: Այս մասին Սասեքսի դուքսը պատմել Է CBS-ին տված հարցազրույցում։
Արքայազն Հարին խոստովանել է, որ իր տատիկին՝ Եղիսաբեթ 2-րդին և հորը նախքան հրապարակավ հայտարարելն է պատմել կարգավիճակից հրաժարվելու որոշման մասին: Նա նշել է, որ 3 նման խոսակցություն է եղել, երբ կնոջ հետ Կանադայում են եղել։
Հարիի խոսքով՝ մինչ արքայազն Չարլզը դադարել է պատասխանել իր զանգերին, նա խնդրել է այդ հարցի վերաբերյալ մտքերը գրավոր շարադրել:
Արքայազն Հարին նշել է, որ այդ ամենն արել է և, նույնիսկ, ներկայացրել որոշման մասին հայտարարելու հնարավոր օրը։
Նա կարծում է, որ իր հայրն այդպես է վարվել, քանի որ «ինքն ինքնուրույն է որոշումներ կայացրել»:
«Ես պետք է դա անեի իմ ընտանիքի, իմ սեփական հոգեկան առողջության, իմ կնոջ, ինչպես նաև որդուս՝ Արչիի համար, քանի որ ես տեսնում էի, թե ինչի կարող է այս ամենը հանգեցնել»,-պատմել է Սասեքսի դուքսն՝ ամերիկյան հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում։
Մեգանն ու Հարրին նաև հայտարարել են, որ իրենց 2-րդ երեխան աղջիկ է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր