ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Տավուշի շուրջ այս հիստերիան լավ տեղ չի տանում». Հայկ Սահակյան
21:25, 08.03.2021 | mamul.am
3445 | 0

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Հայկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշի շուրջ այս հիստերիան, կեղծ ինֆորմացիոն գրոհը լավ տեղ չի տանում․ ինչ-որ բան կա պլանավորած, սա դրա առաջին արարն է, բայց թէ ի՞նչ, մենք դեռ չգիտենք, բնականաբար։
Հիշում եք չէ՞, որ սերժա/ռոբա/հհկ/բհկ/հյդ-ական այդ թևը ասում էր՝ հեսա պատերազմ ա լինելու, Նիկոլը հողերը տալու ա, կամ որ ասացին՝ Իսկանդերով խփել են Շուշիին, չէինք հավատում, արդյունքում պարզվեց, որ հողերը տվեցինք, իսկանդերով կրակեցինք ու այդպես շարունակ․ հիմա էլ Տավուշի մասին են գուժում, հավատում եմ։ Ինչո՞ւ
Ոչ այն պատճառով, որ նրանք պայծառատես են կամ փորձառու քաղաքական գործիչներ, ովքեր հստակ հասկանում են տարածաշրջանային զարգացումների տրամաբանությունը, վերլուծում և հետևություններ են անում, ո՛չ ամենևին։
Նրանք պարզապես մոտ են կանգնած ռուսական որոշ շրջանակներին և մի քայլ առաջ տեղեկացված են լինում՝ մեզ հետ կապված ռուսական պլանների մասին և վերջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր