ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
22:50, 08.03.2021 | mamul.am
4994 | 0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։

Սիսիան-«Զանգեր» հատվածում (մերկասառույց), Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից), Լոռու մարզերում, Շիրակի մարզի Ամասիայի (բուք է), Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր