ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Արքայազն Հարին հայտարարել է թագավորական ընտանիքի կողմից ֆինանսավորումը դադարեցնելու մասին
23:05, 08.03.2021 | mamul.am
8103 | 0

Սասեքսի դուքս Հարին հայտնել է, որ թագավորական ընտանիքն իրեն զրկել է անվտանգության աշխատակցից և ֆինանսական աջակցությունից, այն բանից հետո, երբ ինքն ու կինը՝ Մեգան Մարքլը, հայտարարել են բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու մասին: Պատճառնեից մեկը Netflix-ի և Spotify-ի հետ համաձայնագիր ստորագրելն է:
Արքայազնի խոսքով՝ աջակցությունը դադարեցվել է 2020 թվականի առաջին եռամսյակում: Հարին հայտնել է, որ ի սկզբանե հույսը դրել է այն կարողության վրա, որը թողել էր իր մայրը՝ արքայադուստր Դիանան, ով 1997 թվականին մահացել է ավտովթարից:
«Ես ունեի միայն այն, ինչ մնացել էր իմ մորից. առանց դրա մենք չէինք կարողանա կարգավիճակից հրաժարվել»,- ասել է նա ամերիկացի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում։
Մեդիաընկերությունների հետ գործարքները, նրա խոսքով, «ծրագրի մեջ չէին մտնում», և նա զարմացած է ընտանիքի որոշումից:
Հարին և Մեգան Մարքլն առաջին հեռուստատեսային հարցազրույցն են տվել CBS հեռուստաալիքին: Հարցազրույցի ժամանակ տիկին Մարքլը հայտնել է, որ իր նկատմամբ վերաբերմունքի պատճառով ինքն ինքնասպանություն գործելու ցանկություն է ունեցել։ Դքսուհու խոսքով՝ թագավորական ընտանիքն ու շրջապատը հրաժարվել են օգնել իրեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր