ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում». Ռուբեն Մելիքյան
01:05, 09.03.2021 | mamul.am
4372 | 0

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում.

1) Աշոտ Մինասյանը կապիտուլյանտի սկզբունքային ընդդիմախոսներից է, հետևաբար նրա տան նկատմամբ ոտնձգության հիմնական վարկածներից մեկը պետք է բնականորեն լինի քաղաքական շարժառիթով հարձակումը։ Եթե ամենակարճ ժամկետում հանցագործությունը չբացահայտվի, ապա յուրաքանչյուրս լիարժեք իրավունք կստանանք պնդել, որ հարձակման շարժառիթը հաստատապես քաղաքական էր։

2) Այս գործի օրինակով իրավապահները պետք է ապացուցեն, որ շարունակում են մնալ հանցանքների բացահայտմամբ, խափանմամբ ու կանխմամբ զբաղվող կառույցներ և ամբողջությամբ չեն վերածվել «կապիտուլյանտական գրաքննության գործակալությունների»։

3) Աշոտ Մինասյանի տան նկատմամբ ոտնձգության արդյունքում հափշտակվել են նրա և իր նահատակված եղբոր մարտական պարգևները։ Հետևաբար սա ոտնձգություն է նաև ՀՀ Զինված ուժերի, դրանց պատվի ու հեղինակության նկատմամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր