ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
««Մնացածը թող Աստված անի, մենք մեր բաժինն արեցինք, կենաց խմեցինք». «Հայրենասիրության» մոտիվը հայկական կենսակերպում». Բադալյան
00:35, 09.03.2021 | mamul.am
3441 | 0

Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. ««Հայրենասիրության» մոտիվը հայկական դեգրադացված կենսակերպում:
Կամ թե հոգեբանա-ֆիզիկական բռնության ի՞նչ ձևեր գիտեք.
-էս մի բաժակն էլ խմում ենք մեր երկրի համար…
- ուրի՞շ
-էս մի բաժակն էլ խմում ենք, որ խաղաղություն լինի…
-բա հետո՞
-էս մի բաժակն էլ խմում ենք մեր զոհվածերի հոգու համար…
-էհ, հետո՞
-էս մի բաժակն էլ խմում ենք ծնողների կենացը…
-էս մի բաժակն էլ խմում ենք էս օջախի կենացը…
-էս մի բաժակն էլ խմում ենք երեխեքի կենացը…
-էս մի բաժակն էլ խմում ենք…
-…խմում ենք…
…խմում ենք…
-խմած ենք…
…հարբած ենք…
համ էլ կուշտ…
…մենք մեր բոլոր պարտավորությունները արդեն կատարեցինք հայրենիքի հանդեպ էլ, զոհվածների, անհետ կորածների ու վիրավորների հանդեպ էլ, ծնողների հանդեպ էլ, երեխեքի հանդեպ էլ…
մնացածն արդեն թող Աստված անի, մենք մեր բաժինն արեցիք, կենաց խմեցինք, հեշտ չէր, դժվար էր, բայց արեցինք, պատվով ու դուխով…
հա, բա, հո Աստծո բաժինն էլ չպիտի մենք անենք…
լսում ե՞ս, արա Աստված…
…էդ արդեն հետո կլինի.
…ո՞ւր էիր Աստված,
երբ կոտորվում էր մի ողջ ժողովուրդ…
և/կամ
Ո ՛վ մարդկային արդարություն,
թող ես թքնեմ քո ճակատին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր