ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Տավուշի մարզում չտեսանք ոչ մի նոր սահմանազատման աշխատանքներ»․ Սարգիս Ալեքսանյան
11:25, 09.03.2021 | mamul.am
2662 | 1

ԼՀԿ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկօրյա տավուշյան այցից վերադարձանք Երևան: Ոսկեպարում, Կիրանցում, Կայան Ավանում և Ազատամուտում չտեսանք ոչ մի նոր սահմանազատման աշխատանքներ։
Այո՛, այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ, ինչը տարբեր աղբյուրներ՝ և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական, տարբեր կերպ են մեկնաբանում՝ չտալով ոչ մի հստակ տեղեկություն, բայց սահմանային փոփոխությունների մասին լուրերը բոլորը միաձայն հերքում են: Ինչևէ, զգոնությունը չենք թուլացնում, բայց ավելորդ խուճապ ևս չենք ստեղծում, քանի որ դա միայն ավելի է բարդացնում սահմանապահ տավուշցու առանց այն էլ լարված առօրյան»:

«Տավուշի մարզում չտեսանք ոչ մի նոր սահմանազատման աշխատանքներ»․ Սարգիս Ալեքսանյան
«Տավուշի մարզում չտեսանք ոչ մի նոր սահմանազատման աշխատանքներ»․ Սարգիս Ալեքսանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր