ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Տվյալ սուբյեկտը, ինչպես քսան տարի առաջ, ձգտում է շրջանցել սահմանադրական կարգը»․ Գագիկ Քամալյան
15:00, 09.03.2021 | mamul.am
3017 | 1

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որպես կանոն՝ ռազմական հեղաշրջումներից հետո իշխանության է գալիս զինվորական կառավարությունը (խունտան), որը լուրջ գաղափարական հակասություններ է ունենում քաղաքական ողջ համակարգի դեմ, որովհետև ռազմական հեղաշրջում կոչվածը չի կարելի միայն համարել հարված գործող իշխանությանը․ այն բովանդակային առումով ամբողջովին խախտում է երկրների քաղաքական հարաբերությունների տրամաբանությունն ու սահմանադրականությունը։
Հիմա եկեք հասկանանք՝ արդյո՞ք հայկական բանակի գլխավոր շտաբի ու քաղաքական համակարգի մեջ առկա է եղել կամ առկա է լուրջ գաղափարական հակասություն, իհարկե ոչ, և ոչ մեկը չի կարող հակառակը պնդել, որովհետև ինչքան էլ հայաստանցի մարդը սիրի սեփական բանակը, միևնույն է պետք է արձանագրենք, որ հայկական բանակի գեներալիտետը իր ինտելեկտուալ պատկերացումներով պետության ապագայի մասով գաղափարական վեճեր չեր կարող ունենալ, որ բանն էլ հասներ ռազմական հեղաշրջման։ Այս ամենը կատարվել է ներքին քաղաքական կյանքի համատեքստում, ավելի կոնկրետ որոշ ներքին ու արտաքին շրջանակների հրահրմամբ։ Քաղաքականությունում զուգադիպություններ հնարվոր է լինեն, բայց այս դեպքում վերոնշված շրջանակների ու խռովարար զինվորականների կապը այնքան ակնհայտ է, որ ցանկացած տրամաբանող մարդ այդ ամենը հեշտությամբ կարող է հասկանալ, ընդամենը լսելով երկուստեք արվող նրանց հայտարարությունների տեքստային բովանդակությունները, և բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանում ոչ թե տեղի էր ունենալու դասական իմաստով ռազմական հեղաշրջում, այլ ռազմական ուժերի միջոցով որոշ ուժեր կրկին ուզուրպացնելու էին իշխանությունը։
Այսքանը արձանագրելուց հետո, նաև պետք է ուշադրություն դարձնենք Ռոբերտ Քոչարյանի վերջի հարցազրույցին, որտեղ նա ակնհայտ կերպով խրախուսում է ռազմական հեղաշրջում ասվածը, որը հերթական անգամ ցույց է տալիս, որ տվյալ սուբյեկտը, ինչպես քսան տարի առաջ, այնպես էլ հիմա ձգտում է շրջանցել սահմանադրական կարգը, և այդ իր պնդումներով նա անկախ իր կամքից արեց իր հերթական ինքնախոստավանությունը՝ գոնե, առնվազն, Մարտի 1 մասով, այսինքն՝ այս մարդը իշխանության գալու կամ այն պահպանելու համար պատրաստ է ամեն բանի, ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ հրահրելը, ինչին մենք, ամեն անգամ ականատես լինելով,այդպես էլ դասեր չենք քաղում։ Մեր ակադեմիական դրսևորումներով ճանապարհ ենք հարթում այդ ամենի համար, շատ լավ հասկանլով, թե որն է ճշմարտությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր