ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը փոխեց կեցվածքը». Արա Զոհրաբյան
12:05, 09.03.2021 | mamul.am
4554 | 0

«Նախագահի կեցվածքից կարծես պարզ է դառնում, որ նա չի շտապում դիմել ՍԴ, իսկ այսօր վերջին օրն է, որ կարող է դիմել: Ստացվում է, որ ՀՀ նախագահն ընտրել է անգործության ճանապարհը, որի իրավունքը չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: «Եթե ՀՀ նախագահն այսօր չդիմեց ու մեզ թողեց բախտի քմահաճույքին, մենք՝ նախաձեռնողներս փորձելու ենք բացահայտել նախագահի վախերը՝ ինչի՞ց ելնելով է վախենում վարչապետից, ի՞նչն է խնդիրը, որ փոխեց կեցվածքը, արդյո՞ք իրենից կրկին քաղաքացիության մասին փաստաթուղթ ուզեցին»,- հավելել է Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ հարցի լուծման երկու ճանապարհ կա՝ կա՛մ վարչապետը հրաժարվում է առաջարկից, կա՛մ ՀՀ նախագահը դիմում է ՍԴ:

Հիշեցնենք՝ նախագահականի դիմաց հավաքված անձինք պահանջում են, որ Արմեն Սարգսյանը դիմի ՍԴ՝ ԶՈՒ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր