ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Էրդողանը Թուրքիան հեռացնում է ԵՄ-ից»․ Դավութօղլու
15:15, 09.03.2021 | mamul.am
6573 | 0

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկիրը Եվրոպայից հեռացնելու համար, այս մասին նա հայտարարել է հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում:
Դավութօղլուն ասել է, որ 2016-ի հեղաշրջումից հետո ընդունված որոշումները բացասաբար են անդրադարձել Թուրքիայի վրա։
«Իշխող կուսակցության նախագահն ու ղեկավարությունը փոխել են երկրում կառավարման համակարգն ու հավանություն տվել նախագահական համակարգին։ Դա փոխեց Թուրքիայի քաղաքականության բնույթը։ Ներկա իրավիճակում Թուրքիան հեռացել է ժողովրդավարության եվրոպական մոդելից»,- հայտարարել է Դավութօղլուն։
Դավութօղլուն քննադատել է Էրդողանի արտաքին քաղաքականությունը՝ հայտարարելով, որ նա երկարաժամկետ և ռազմավարական կապերը վերածել է անձնական կապերի՝ ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունների տեսանկյունից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր