ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ով խոսի ռազմական հեղաշրջման մասին, Տեր-Պետրոսյանը բարոյական իրավունք չունի խոսելու». Արամ Հարությունյան
12:40, 09.03.2021 | mamul.am
2471 | 0

«Ով խոսի ռազմական հեղաշրջման մասին, Լևոն Տեր-Պետրոսյանը բարոյական իրավունք չունի խոսելու: 2008-ի փետրվարին հարթակից հրավիրում էր Պաշտպանության փոխնախարարներ, գեներալներ Մանվել Գրիգորյանին ու Գագիկ Մելքոնյանին...»,- ասուլիսի ժամանակ հայտարարում է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով Առաջին նախագահի երեկվա հայտարարությանը:

Հիշեցնենք՝ 2008թ. փետրվարին 21-ին Տեր-Պետրոսյանը հարթակից հայտարարում է, որ «Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը հայտարարել են, որ կանգնած են ժողովրդի կողքին և պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին»:

Փետրվարի 22-ին Ռ. Քոչարյանը հավաքում է բանակի հրամկազմին. «Մանվել Գրիգորյանը հանդիպման չէր եկել՝ պատճառաբանելով, թե արձակուրդի մեջ է: Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն և այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը: Ասել եմ նաև, որ եթե մինչև երեկո «Երկրապահ»-ում ժողովները և հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի և զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ` շենքի ամբողջ տարածքում և ներկաների շրջանում այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն»,- տարիներ անց հարցազրույցներից մեկում ասել է Ռ. Քոչարյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր