ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ֆեյքերով ու իշխանամետ լրատվամիջոցների բամբասանքներով է խոսում հանրության հետ»․ Կ․ Հարությունյան
14:20, 09.03.2021 | mamul.am
1970 | 0

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ներքաղաքական դաշտում այս պահի ակտիվությունը նմանվում է մի կեղտոտ շուկայի, որտեղ նույնիսկ սատկած չղջիկի միս են ուտում:
Ու այս աղբի մեջ երկրի հիմնադիր նախագահը մի լուսավոր տեքստ է հրապարակում, և ամեն մարդ նրա խոսքը մեկնաբանում է յուր ներսում այդ աղբի առկայության չափին համարժեք:
Իսկ այս լարվածությունը թուլացնելու ունակ մարդը, որը հենց հեղինակն է նույն այդ լարվածության, ֆեյքերով է խոսում հանրության հետ, ու իշխանամետ լրատվամիջոցների բամբասանքներով: Մարդկային արժանապատվությունը նույնացվում է գյադայի թասիբի հետ, ինքնասիրությունը՝ լակոտի եսապաշտության:
Ու այս միջավայրում, ձեր կարծիքով, մարդը, շարքային քաղաքացին որքա՞ն կարող է դիմանալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր