ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Պատգամավորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
13:45, 09.03.2021 | mamul.am
2727 | 0

«Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի շուրջ ստեղծված իրավիճակին: «Էն, որ խնդիրներ կան, դա հաստատել է ԱԳՆ խոսնակը... Ես ինֆորմացիայի սկզբնաղբյուր չեմ... Երբևէ առիթ չի եղել իրենց հետ հանդիպելու, իր հետ՝ առավել ևս, որովհետև նոր էր եկել... Առանց պատկան մարմինների հաստատման, չեմ կարող ենթադրություններ անել... Անգործություն է, թե այլ բան է...»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք՝ նախօրեին տեղեկություն տարածվեց, ըստ որի՝

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քլարք-Հաթթինգը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի: ՀՀ ԱԳՆ խոսնակն էլ այսօր հայտնեց Քլարք-Հաթթինգի պաշտոնավարումը դադարեցնելու որոշման մասին:

Դատախազությունը ևս ուսումնասիրում է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի վերաբերյալ հրապարակումները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր