ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ գործով որոշում կայացնելու». ՍԴ նախագահ
12:06, 23.03.2021 | mamul.am
4625 | 0

Սահմանադրական դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել՝ գործը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ: Դատավոր Հրայր Թովմասյանը միացել էր միջնորդությանը՝ նշելով, որ հանրությունը պետք է ծանոթ լինի կողմերի դիրքորոշմանը։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն առաջարկել էր ընդմիջել և միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել խորհրդակցական սենյակում, մինչդեռ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը դեմ էին արտահայտվել։

Գրավո՞ր, թե՞ բանավոր. քիչ առաջ հարցը դրվեց քվեարկության ու ստացավ հավասար ձայներ: ՍԴ նախագահն ասաց. «Գործի դատաքննությունը շարունակվում է գրավոր ընթացակարգով. դատաքննությունը հայտարարվում է ավարտված. դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ գործով, ըստ էության, որոշում կայացնելու համար: Նիստը փակված է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր