ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ինչո՞ւ եք կարծում, որ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը». լրագրողները՝ Արամ Վարդևանյանին
12:33, 23.03.2021 | mamul.am
4631 | 0

«Եթե ՍԴ-ն որոշի, որ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը, իսկ դա այնպիսի ակնհայտ ճշմարտություն է, որ բանավոր ընթացակարգով մարդիկ է՛լ ավելի լավ կպատկերացնեին: Ես բանավորի շրջանակներում պատրաստվում էի այնպիսի մատչելի լեզվով ներկայացնել, որ հանրության մեջ մարդ չմնար, որ պատկերացներ, թե այս խայտառակ հոդվածը կարող է լինել սահմանադրական: Իհարկե, հետևանքն այն է լինելու, որ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ գործը բանավոր ընթացակարգով քննելու՝ Արևիկ Պետրոսյանի ու Հրայր Թովմասյանի միջնորդությունն առավել քան հիմնավոր էր. «Այն, որ այս գործը հենց հանդիսանում է բանավոր ընթացակարգով պարտադիր քննության առարկա, նորություն չէ. այն ունի հանրային մեծ հնչեղություն: Ցավում եմ, որ այդպես չեղավ»:

«Ինչո՞ւ եք կարծում, որ 300.1-ը չի համապատասխանում Սահմանադրությանը»,- մատչելի պարզաբանում խնդրեցին լրագրողները. «Երկու հիմք կա, առաջինը՝ որոշակիության դեֆիցիտն է, դա էլ պայմանավորված է նրանով, որ գործ ունենք մի հոդվածի հետ, որը հստակ ու հասկանալի չէ: Երկրորդն այն է, որ հետադարձ ուժի հետ կապված հարցերը լուծվում են իրավակիրառական պրակտիկան հաշվի առնելով»,- ասաց Վարդևանյանը:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն քննում է ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը:

«Ինչո՞ւ եք կարծում, որ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը». լրագրողները՝ Արամ Վարդևանյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր