ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ՍԴ-ն ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր
18:04, 26.03.2021 | mamul.am
7522 | 3

ՀՀ ՍԴ-ը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի Ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը ճանաչել Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նշեց նաև, որ դատավոր Երվանդ Խունդկարյանը հատուկ կարծիք ունի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը գրավոր քննում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր