ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
#Pfizer-ն ու #BioNTech-ը սկսում են երեխաների վրա պատվաստանյութի փորձարկումները
17:28, 26.03.2021 | mamul.am
7885 | 0

Pfizer և BioNTech ընկերությունները սկսել են կորոնավիրուսային վարակի դեմ իրենց պատվաստանյութի փորձարկումը 12 տարեկանից ցածր երեխաների վրա, որպեսզի 2022 թվականի սկզբին ընդլայնեն դեղամիջոցի օգտագործումը մինչև այդ տարիքային խումբը: Այս մասին գրում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ դեղամիջոցի փորձարկումներին կմասնակցեն 6 ամսականից սկսած երեխաները:
Pfizer-ի ներկայացուցիչ Շերոն Քասթիլյոյի խոսքով ՝ պատվաստանյութի առաջին չափաբաժինը երեխաները ստացել են արդեն մարտի 24-ին: Փորձարկման արդյունքները ընկերությունը հույս ունի ստանալ 2021 թվականի 2-րդ կեսին։
Pfizer-ն ու BioNTech-ը նախատեսում են առաջին հերթին ստուգել իրենց պատվաստանյութի անվտանգությունը՝ 3 տարբեր դեղաչափերով՝ 10, 20 և 30 միկրոգրամով կրկնակի ներարկման ժամանակ։ I/II փուլի հետազոտությանը մասնակցելու է 144 հոգի:
Հետագայում, նրանք նախատեսում են ընդլայնել ուսումնասիրությունը՝ մինչև 4500 մասնակից, որտեղ կարող են ստուգել պատվաստանյութի միջոցով առաջացած անվտանգությունը և իմունային արձագանքը՝ հավանաբար, երիտասարդների մոտ չափելով հակամարմինների մակարդակը:
Քասթիլյոն ասել է, որ ընկերությունները հույս ունեն 2021 թվակկանի 2-րդ կեսին ստանալ փորձարկման տվյալները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր