ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի». Լենա Նազարյան
16:25, 02.04.2021 | mamul.am
6470 | 4

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր «Առավոտ»-ի եթերում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարի մասին: «Մենք ասում ենք՝ գուցե հիմա լավ շանս կա, որ թշնամանք չլինի: Իսկ թե ինչ է այդ «չթշնամանքը», կարելի է դիվանագիտական լեզվով ձևակերպել և բնորոշումներ տալ: Դա կարող է, օրինակ, լինել մինիմալ խոսակցություն շատ պրագմատիկ, ընդհանուր շահերի շուրջ: Կամ իրականում «չթշնամանքը» կառուցողականությունն է: Ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական: Դժվար չէ Ալիևի չափ ապակառուցողական լինելը, ասել՝ Ստամբուլը արյան ծով կսարքենք, կամ Բաքվում չայ կխմենք, բայց գործընթացները դրանից չեն շահում: Ես չգիտեմ՝ որքանով մեր կառուցողականությունը նրանց կդրդի լինել կառուցողական, բայց ես վստահ եմ, որ մեր ապաառուցողականությունը իրեց կմղի է՛լ ավելի ապակառուցողական լինելու»,- ասել է Նազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի». Լենա Նազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր