ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Դուբայում մերկ ֆոտոսեսիայից հետո ռուս և ուկրաինացի կանայք են ձերբակալվել. 18+
22:00, 05.04.2021 | mamul.am
31276 | 0

Դուբայում ձերբակալել են զանգվածային ինտիմ ֆոտոսեսիայի մասնակիցներին. նրանք բոլորն էլ, ըստ որոշ տվյալների, ծագումով ԱՊՀ երկրներից են: Այժմ նրանց տուգանք և ազատազրկում է սպառնում։


Ավելի վաղ համացանցում հայտնվել էր հարևան երկնաքերի պատուհանից արված տեսագրություն: Տեսագրության մեջ կարելի է տեսնել, թե ինչպես են թափանցիկ պատշգամբում տասնյակ աղջիկներ հայտնվել. նրանք բոլորը մերկ են եղել:
Այդ ժամանակ նրանց նկարելիս է եղել լուսանկարիչը։
Daily Mail պարբերականն իր հերթին ներկայացրել է լուսանկար, որն արվել է անմիջապես տեղում։ Թերթի տվյալներով՝ ֆոտոսեսիան արվել է ինչ-որ իսրայելական կայքի համար նախատեսված գովազդային ակցիայի շրջանակներում:
Նման բովանդակության հայտնվելը հանգեցրել է Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների անհապաղ արձագանքին։ Էմիրություններում արգելված է հանրային վայրերում համբուրվելն ու ալկոհոլ օգտագործելը:
Տվյալ դեպքում զբոսաշրջիկներն ակնհայտորեն անցել են թույլատրելիի բոլոր սահմանները։ Որոշ տվյալներով՝ ֆոտոսեսիայի բոլոր մասնակիցները ծագումով Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Մոլդովայից են: Ձերբակալվածներին սպառնում է մինև 6 ամիս ժամկետով ազատազրկում և 5000 դիրհամ (մոտ 1360 դոլար) տուգանք: Չի բացառվում, որ մոդելներին կպատժեն և՛ տուգանքով, և՛ ազատազրկմամբ։
РИА-ի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով, Դուբայում մերկ նկարահանվելու համար 8 ռուս կնոջ են ձերբակալել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր