ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
#РИАНовости-ի հետ զրույցում Փաշինյանը հայտարարել է բանակում մեկնարկած զանգվածային բարեփոխումների մասին
20:12, 06.04.2021 | mamul.am
20739 | 0

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական РИА Новости գործակալությանը:
«ՀՀ զինված ուժերի՝ ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրման գործընթացը եղել է և կլինի մեր առաջնահերթություններից մեկը, և այդ խնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում կլինի»,- նշել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ, «որոնք նույնպես իրականացվում են մեր ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»:
«Զինված ուժերում մենք արդեն սկսել ենք լայնածավալ բարեփոխումները՝ բնականաբար, հաշվի առնելով ռազմական և ռազմատեխնիկական գործընկերության ոլորտում ՌԴ-ի հետ մեր սերտ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, համապատասխան խորհրդակցություններ են ընթանում: Իսկ փորձագետների մակարդակով անհրաժեշտ շփումներն արդեն հաստատվել են»,- ասել է Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր