ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Քիմ Քարդաշյանը՝ Forbes-ի միլիարդատերերի ցանկում
23:04, 06.04.2021 | mamul.am
11807 | 0

Ամերիկյան հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանի կարողությունը գերազանցում է 1 միլիարդ ԱՄՆ դոլարը, նա արդեն պաշտոնապես ընդգրկվել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում:

Դեռ հոկտեմբերին Քիմ Քարդաշյանի կարողությունը գնահատվում էր շուրջ 780 մլն ԱՄՆ դոլար, դրանից հետո, սակայն, KKW Beauty կոսմետիկ ապրանքանիշի և Skims ներքնազգեստների արտադրության, ինչպես նաև ռեալիթի շոուի, մի շարք ներդրումների ու գործարքների շնորհիվ նրան հաջողվել է ավելացնել կարողությունը՝ հասցնելով 1 մլրդ ԱՄՆ դոլարի:

Նա նաև ունի երեք անշարժ գույք Կասաբլանկայում, Disney-ի, Amazon-ի, Netflix-ի, Adidas բաժնետոմսեր, որոնք 2017 թվականի Սուրբ ծնունդին նվեր էր ստացել ամուսնուց՝ Քանյե Ուեսթից:

Միլիարդատերերի ցանկում 40-ամյա Քիմն այս պահին 2755-րդ տեղում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնալուծվել են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր